Կայարանամերձ հրապարակում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ շինության նախագիծը մշակվում է

Կայարանամերձ հրապարակում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ շինության նախագիծը մշակվում է

PanARMENIAN.Net - Երևանի կայարանամերձ հրապարակում կառուցվելիք նոր բազմաֆունկցիոնալ շինության էսքիզային տարբերակը դեռևս մշակման փուլում է: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:

Նա հավելեց, որ ապագա համալիրի էսքիզները պատրաստ լինելուց հետո կհրապարակվեն և կդրվեն քննարկման:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, հետևի մասում՝ բնակելի հատված:

«Խորհրդային տարիներին այդտեղ քանդեցին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, կառուցվեց նոր շենք, սակայն այն անավարտ է, միայն բետոնային մաս է, որը հավաքված է կոնստրուկցիաներով, ինչը մեր նորմերով չենք երաշխավորում: Հավաքովի բետոնե կարկասը կքանդվի»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր կառուցապատողը կաշխատի այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հետ:

Ընթանում են նախագծային աշխատանքները, քննարկվում է նախագծային հայեցակարգը: Ներդրողը օտարազգի է: Սարգսյանն ասել է, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ և այդ մասում կգործի նաև «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեև նախապես ծրագրված չի եղել:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $60 մլն-ից ավելի, այս տարվա համար նախատեսված է $10 մլն ներդրում, նախատեսվում է ծրագիրն ավարտել երեք տարում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---