«Արմաթի» սաները կարող են թվայնացնել թղթային գծագրերը

«Արմաթի» սաները կարող են թվայնացնել  թղթային գծագրերը

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սան արդեն պատրաստ են իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ:

Արևմտյան երկրներում, (օրինակ` Գերմանիայում) շինարարական և մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցոր արդիական է դառնում:

ԻՏՁՄ-ն փնտրում է անհատների և ընկերությունների, ովքեր համագործակցում են և/կամ կապեր ունեն եվրոպական շինարարական ու մեխանիկական նախագծային կազմակերպությունների հետ և կարող են ԻՏՁՄ-ին երաշխավորել ու ներկայացնել որպես կազմակերպություն, որը կարող է ձեռնամուխ լինել թղթային գծագրերի թվայնացման գործին:

‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիաների սաների կողմից գծագրերի արխիվների թվայնացման իրականացումը կօգնի նրանց գումար վաստակել՝ օգտագործելով ստացած գիտելիքը, ինչպես նաև կնվազեցնի սեփական բնակավայրը լքելու և երկրից արտագաղթելու հավանականությունը:

ԻՏՁՄ-ի ջանքերով և մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում ներկա պահին գործում է 197 ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 5000 դպրոցական: Դրանցից 110 լաբորատորիան ներկայումս համալրված է եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---