14 սեպտեմբերի 2007 - 14:13 AMT
Թուրքիայի նոր նախագահ Աբդուլլահ Գյուլից Հայաստանն ոչ մի ակնկալիք չունի
«Թուրքիայի նոր նախագահ Աբդուլլահ Գյուլից Հայաստանն ոչ մի ակնկալիք չունի»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, դժվար է փոփոխություններ ակնկալել Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի հարցում: «Մենք գիտեինք Գյուլին դեռեւս որպես արտգործնախարար: Հազիվ թե նրա հայացքները փոխված լինեն»,-նշել է Սողոմոնյանը: