14 սեպտեմբերի 2007 - 15:05 AMT
Քրիստոնեական գերեզմանոցի ավերումը կարող է փոխել հարաբերությունները Մոսկվայի եւ Բաքվի միջեւ
«Նարիմանյան գերեզմանոցի շիրիմների վերահուղարկավորման հարցը կարող է մի քանի տարի շարունակ ազդել մեր երկրների երկկողմ հարաբերությունների վրա»,-հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը: Նրա խոսքերով, դեսպանատունը բազում դիմումներ է ստացել Նարիմանյան գերեզմանոցի վերաբերյալ:

«Հենց սկզբից մենք այնտեղ գործուղեցինք դեսպանատան աշխատակցին: Գտնում ենք, որ վերահուղարկավորումը պետք է անցկացվի ըստ արարողակարգի»,-ասել է դեսպանը, հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ Բաքվում ավտոմայրուղու շինարարության պատրվակով ավերվում է Նարիմանյան քրիստոնեական գերեզմանոցը, որտեղ հիմնականում թաղված են հայեր, հրեաներ եւ ռուսներ: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ կվերահուղարկավորեն շիրիմները, սակայն, դատելով Ինտերնետում զետեղված լուսանկարներից, այժմ այդ ամենը նման է մեծ կույտի: Լուսանկարների հեղինակների խոսքերով, բուլդոզերներն ուղղակի հողին են հավասարեցնում գերեամանները, հարազատներին հնարավորություն չտալով վերահուղարկավորել իրենց մերձավորների աճյունը: Իսկ վերահուղարկավորման համար գերեզմանոցի ղեկավարությունը հանգուցյալների հարազատներից 300 դոլար է պահանջում:

Ըստ իշխանությունների վարկածի, էքսգումացիան եւ եւ վերահուղարկավորումը կատարվում են անվճար հանգուցյալների հարազատների ներկայությամբ` ըստ նրանց էթնիկ եւ կրոնական ավանդույթների: Մինչդեռ, Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, «որոնք ստիպված էին անցնել նարիմանյան մղաձավանջի միջով», «հրեական անավդույթների կատարումն այդ տարածքում սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով լցնում են հրեաների աճյունը պլաստիկ պարկերի մեջ եւ հանձնում հարազատներին»: