Մալայզիայում Կիմ Չեն Ինի եղբորը թունավորելու կասկածանքով 28-ամյա կին է ձերբակալվել

Մալայզիայում Կիմ Չեն Ինի եղբորը թունավորելու կասկածանքով 28-ամյա կին է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանում հյուսիսկորեական բռնապետ Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության կասկածանքով 28-ամյա կին է ձերբակալվել: Նրան ֆիքսել էին տեսախցիկները: Կինը Վիետնամի քաղաքացիություն ունի:

ՀԿԺՀ ղեկավարի եղբայրը` Կիմ Չեն Նամը, որը հիմնականում արտերկրում էր ապրում և հայտնի էր Հյուսիսային Կորեայում նախագահի պաշտոնի ժառանգականության դեմ հրապարակային ելույթներով, սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ նրան թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայնում գլխաշորի կամ սփրեյի միջոցով: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանությունը 2 կին է կատարել, որոնք իբր Հյուսիսային Կորեայի լրտեսներ են:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, կինը պատրաստվում էր Վիետնամ մեկնել: Ձերբակալման պահին նա մենակ է եղել: Թունավորմանը մասնակցած երկրորդ կնոջ որոնումները շարունակվում են, գրում է Deutsche Welle-ն:

Կիմ Չեն Ինն ու Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի հանգուցյալ բռնապետ Կիմ Չեն Իրի որդիներներն են տարբեր կանանցից: Կիմ Չեն Նամը բազմիցս է ասել, որ շահագրգռված չէ ժառանգելու նախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---