Ասադ. Արևմուտքը Սիրիայի ապագան ընտրելու իրավունք չունի

Ասադ. Արևմուտքը Սիրիայի ապագան ընտրելու իրավունք չունի

PanARMENIAN.Net - Արևմուտքը Սիրիայի ապագան սիրիացիների փոխարեն ընտրելու իրավունք չունի: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրնասիական Europe-1 ռադիոկայանի եթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արևմուտքը չի կարող ընտրել, թե ինչն է լավ Սիրիայի համար. ես թե ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Դա կարող են անել միայն Սիրիայի քաղաքացիները»,-ասել է Ասադը:

«Արևմուտքի երկրները պետք է մտածեն, թե ինչպես պաշտպանեն սեփական ժողովրդներին ահաբեկչության սպառնալիքից: Մենք արդեն տեսել ենք ծայրահեղականների գրոհները Ֆրանսիայում, Գերմանիայում: Հենց սկզբից Արևմուտքը սխալ թույլ տվեց` աջակցելով Սիրիայի ընդդիմությանը: Սկզբում, նրանք ասում էին, որ նրանք խաղաղ ցուցարարներ են, հետո հասկացան, որ այդ մարդիկ այնքան էլ խաղաղ չեն, իսկ հետո պարզ դարձավ, որ խոսքը ԻՊ նման ահաբեկչական խմբավորումների գրոհայինների մասին է:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Ասադը նաև հայտնել է, որ Սիրիան կապեր է պաշտպանում Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հետ` անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից:

Պաշտոնապես Փարիզը խզել է դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ամենասկզբում` 2012-ին:

«Ֆրանսիայի քաղաքական գիծը լուրջ խնդիր է ներկայացնում: Ֆրանսիան ամենասկզբից զենք է առաքել այսպես կոչված չափավոր ընդդիմությանը: Սակայն հետո պարզվել է, որ խոսքը ծայրահեղականների մասին է: Այդպիսով Ֆրանսիան անմիջական պատախանատվություն է կրում մարդկանց մահվան համար»,-ասել է Ասադը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---