Հետազոտություն. Մարդու ուղեղը միշտ հիմնականից բացի խնդրի լուծման նաև երկրորդ պլան ունի

Հետազոտություն. Մարդու ուղեղը միշտ հիմնականից բացի խնդրի լուծման նաև երկրորդ պլան ունի

PanARMENIAN.Net - Քվինսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ապացուցել, որ պահուստային պլանի մշակումը մարդու գլխուղեղի նորմալ գործընթաց է:

Նրանք այն եզրակացության են եկել, որ մարդու ուղեղը ցանկացած իրավիճակում գլխավոր լուծումից բացի, որոնում է նաև այլ ուղիներ ու տարբերակներ, որպեսզի ունենա Բ պլան առաջինի անհաջողության դեպքում, գրում է Medikforum-ը: Հոգեբանները նշում են, որ դա ենթագիտակցական երևույթ է, և գրեթե միշտ մարդիկ մտքում մտապահած են լինում նաև երկրորդ պլանը, նույնիսկ, եթե չեն գիտակցում դա և նրանց թվում է, որ չունեն խնդրի լուծման այլ ուղիներ:

Գիտնականները նշում են, որ երբ մարդն իրեն անվստահ է զգում, երբ ինչ-որ պլան ունի, հավանաբար, նա ենթագիտակցորեն փորձում է գտնել լուծման այլ միջոցներ, նույնիսկ, եթե դրանք այնքան էլ լավը չեն, բայց կարող են օգտագործվել առաջինի ձախողման դեպքում:

Բացի այդ, հետազոտությունը թույլ է տվել ապացուցել, որ միշտ չէ, որ արագ կայացված որոշումները կարող են չմտածված համարվել, սովորաբար, դրանք ավելի կշռադատված են, քան ընդունված էր կարծել նախկինում, քանի որ առաջին լուծումը ուղեղը գնահատում է որպես ամենահաջողը տվյալ իրավիճակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---