ՀՀ-ն ԱՄՆ-ից լրացուցիչ $4.8 մլն կստանա 6 ծրագրի ֆինանսավորման համար

ՀՀ-ն ԱՄՆ-ից լրացուցիչ $4.8 մլն կստանա  6 ծրագրի ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 4.800.000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61.136.078 ԱՄՆ դոլար:

ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4.800.000 ԱՄՆ դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»:

2016-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվել է ավելի մրցունակ մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 1. 200.000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, տուրիզմի և քաղավիացիայի ոլորտներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---