16 փետրվարի 2017 - 17:52 AMT
Փետրվարյան տոները ՀՀ-ում անցկացնել ցանկացող ռուսաստանցիների քանակն ավելացել է 105%-ով

Երևանը փետրվարյան տոներին ռուսաստանցիների ճամփորդության նախընտրելի քաղաքների առաջին 10-ում է: Այդ մասին հայտնում է ավիատոմսերի որոնողական Skyscanner համակարգը:

Երևանը ցուցակի ամենաարագ աճող ուղղությունն է: Ամրագրված ավիատոմսերի քանակը փետրվարի 23-ի համար 2017-ին ավելացել է 105%-ով:

Ընկերության փորձագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վերաբերյալ տեղեկությունները փետրվարի 23-26-ի համար և պարզել են, որ ՌԴ-ից արտերկիր կմեկնի 2 անգամ ավելի քաղաքացի, քան նախորդ տարի:

Փետրվարյան տոներին ամենապահանջված ուղղությունների առաջին տասնյակը գլխավորում է Սոչին: Առաջատարների եռյակում են նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: 4-րդ տեղում է Պրահան, 5-րդը Սիմֆերոպոլն է, որին հաջորդում են Մինվոդին, Երևանը, Կալինինգրադը, Հռոմը և Միլանը, գրում է Lenta.ru-ն:

Զգալի աճ են գրանցել Պրահան` 41%, Մինվոդին` 24% և Միլանը` 23%:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը հայտնվել է փետրվարին տոնական հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ծառայությունը: