Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ՌԴ հետ երկխոսությունը կհամատեղի զսպման միջոցների հետ

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ՌԴ հետ երկխոսությունը կհամատեղի զսպման միջոցների հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն պետք է համատեղի Ռուսաստանի հետ երկխոսությունը և զսպման միջոցները` նոր իրավիճակում կյանքի կոչելով սառը պատերազմի ժամանակ կիրառվող միջոցները: Այդ մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը` մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարների հայտարարությունն ուժի դիրքերից երկխոսության մասին:

Փետրվարի 15-ին ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների նիստում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնմանը, սակայն մտադիր է խոսել Մոսկվայի հետ «ուժի դիրքերից»: Ի պաստախան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է վերականգնել գործակցությունը Պենտագոնի հետ, սակայն ուժի դիրքերից երկխոսություն հաստատելու փորձերը հեռանկար չունեն:

«Անշուշտ, հարկավոր է համատեղել երկխոսությունը վստահության արժանի զսպման միջոցների հետ»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին:

Ըստ նրա, սառը պատերազմի ժամանակ դասեր քաղվեցին` «երկխոսությունը հնարավոր է միաժամանակ հստակ կանխատեսելի մոտեցման դեպքում` ներառյալ վստահության արժանի զսպման միջոցները», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դա աշխատեց ԽՍՀՄ շրջանում սառը պատերազմի տարիներին, և ես վստահ եմ, որ այդ ռազմավարությունը ճիշտ է ՌԴ հանդեպ անվտանգության հետ կապված իրավիճակի կտրուկ փոփոխման ֆոնին»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---