15 սեպտեմբերի 2007 - 16:07 AMT
Ռոբերտ Քոչարյանը մեկօրյա, ոչ պաշտոնական այցով մեկնում է Վրաստան
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկօրյա, ոչ պաշտոնական այցով մեկնում է Վրաստան: Ինչպես երեկ հայտնել է Հայաստանի նախագահի մամոլ քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, այցը անձնական բնույթի է: «Բնական է, որ հանդիպմանը քննարկվելու են հայ-վրացական հարաբերությունների հարցերը, մասնավորապես, Ջավախքի հարցը: Այդ մասին միշտ խոսվում է նմանատիպ հանդիպումներին»: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով, Ռոբերտ Քոչարյանը կայցելի Աջարիայի մայրաքաղաք Բաթումի: