Քուրդ քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային Սիրիայի խաղաղ բնակիչների սպանության մեջ

Քուրդ քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային Սիրիայի խաղաղ բնակիչների սպանության մեջ

PanARMENIAN.Net - Սիրիական Էլ Բաբում 24 խաղաղ բնակիչ է զոհվել թուրքական օդուժի ռմբակոծություննեի հետևանքով: Այդ մասին հայտարարել է քրդական ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:

«24 ժամում թուրքական ավիացիայի և հրետանու գործողությունների հետևանքով Էլ Բաբում 24 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 11 երեխա»,-ասելէ Հեյդուն:

Քաղաքական գործիչը նշել է, որ արդեն հաջողվել է պարզել զոհվածների ինքնությունը, կան մտավախություններ, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սիրիական ընդդիմության գրոհայիններն ու թուրք զինծառայողները հսկողություն են հաստատել քաղաքի մեծ մասում:Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը չի ավարտվի Էլ Բաբի գրավումով` թիրախ կդառնան Մանբիջն ու Ռաքքան:

Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ:

Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում:

ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---