Սեպտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Հայկական պատվիրակության կազմը ներկա դրությամբ ճգրտվում է:



Նշենք, որ երեկ Տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստից հետո Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինի հետ համատեղ մամլո ասուլիսին Սերժ Սարգսյանը նշել է այդ այցի մեծ նշանակությունը, որը նրան հնարավորություն կտա ծանոթանալու ՌԴ նոր վարչապետի եւ կառավարության կազմի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը