ՀՀ-ն սահմանել է անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող երկրների ցանկը17 փետրվարի 2017 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սահմանել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկ, որում ներառված է 50 պետություն: Անձնական տվյալները կարող են փոխանցվել ցանկում ընդգրկված պետություն առանց Գործակալության թույլտվության, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Պետություններն այս ցանկում ներառվել են ըստ 3 հիմնական չափանիշի՝ պետությունը վավերացրել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան (108 կոնվենցիա) կամ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բազմակողմ այլ համադրելի միջազգային պայմանագիր, ունի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենք, ունի անձնական տվյալների պաշտպանության պետական լիազոր մարմին: Ցանկում բացակայող պետություններին անձնական տվյալներ փոխանցելու դեպքում տվյալներ մշակողը պարտավոր է թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմել Գործակալությանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |