17 սեպտեմբերի 2007 - 16:33 AMT
Ղարաբաղ. 1994 թվականին Բաքուն զինադադարի գնաց լիակատար անկման սպռանալիքի առջեւ
Որքան քիչ իմանան ՄԱԿ-ի երկրները «սառեցված հակամարտությունների» մասին, այնքան լավ նման հարցերը օրակարգում ընդգրկելու նախաձեռնողների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Սակայն ռուս դիվանագետը համոզված է, որ Ադրբեջանին դա միայն օգուտ չէ, որ կբերի: «Կիզակետում» կլինեն Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ-ի բանաձեւերը կատարելու կոչերը, սակայն ինչպես թաքցնել, որ ԱՀ-ն եւս չի կատարել այդ 4 բանաձեւերի թեկուզ մեկ էական պահանջը, հրադադարից բացի: Այն էլ ոչ միանգամից եւ ոչ լիովին` դադարեցվել են միայն մարտական գործողությունները, ոչ թե ռազմական, ավելանում են միջադեպերը: Ամենակարեւոր պահանջը` դադարեցնել կրակը հենց Բաքուն չէր կատարում մեկ տարուց ավելի, 1993-94 թթ. նա տապալեց 4 պայմանավորվածություններն այդ մասին եւ խաղաղապահ այլ նախաձեռնությունները: Դա վկայող փաստաթղթեր կան: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն 1993 թ. հոկտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց անմիջապես հետո եւ Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 4 բանաձեւերը չկատարելու պատճառով դադարեց բանաձեւեր ընդունել: Իսկ ի՞նչ է մեկ տարվա պատերազմը: Այստեղ քիչ է մեկ օրը երկուսի տեղ հաշվել` որքան մարդ զոհվեց մեկ տարում, որքանը լքեցին իրենց տները: Այդ շրջանում եղավ նաեւ օկուպացիայի ընդլայնումը: Այնտեղ թաքցնում են թե ինչպես առաջացավ այդ ֆենոմենը, ուժին ապավինելու ո՞ւմ համառ ձգտումն ընդլայնեց այն: Բոլորից շատ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւրի չկատարման կարուստները կրում էր Ադրբեջանի ժողովուրդը: Չէ որ Բաքուն զինադադարի գնաց ոչ թե բանաձեւերի պատճառով, այլ լիակատար անկման սպառնալիքի առջեւ: Նախկինում այնտեղ երբեք զինադադարի չէին գնում, իսկ 1994 թ. մայիսին հանկարծ իրենք սկսեցին արագացնել այդ գործընթացը: ՄԱԿ-ի ԳՎ-ում կարող են ջրի երես դուրս գալ նաեւ այլ փաստեր: Այնպես որ ՎՈՒԱՄ-ականներին Նյու Յորքում հեշտ չի լինելու»,-ընդգծել է Կազիմիրովը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ