ՀՀ-ն մարդասիրական բեռով երկրորդ ինքնաթիռն է ուղարկել Սիրիա18 փետրվարի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հալեպի բնակիչների համար նախատեսված մարդասիրական բեռով ռուսական Իլ-76 երկրորդ ինքնաթիռն ուղևորվել է Սիրիա։ «Մոտավորապես 20 տոննա բեռ է ուղարկվում, որի մեջ կա պարենամթերք, հագուստ, քնապարկեր, բժշկական պարագաներ։ Ինքնաթիռը բեռը կհասցնի Լաթաքիա, որից հետո ռուսական պահակախմբի ուղեկցությամբ կտեղափոխի Հալեպ», ասել է Հայաստանի ԱԻՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Նախարարի խոսքով` նոր առաքումները պայմանավորված են Սիրիայի հայ համայնքի կարիքներով։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին նշել է, որ 4 ամսվա ընթացքում ռուս-հայկական համագործակցության շնորհիվ Սիրիա է ուղարկվել 4 ինքնաթիռ` մարդասիրական բեռով։ «Բեռի կարևորությունը ոչ այնքան նյութական արժեքն է, որքան բարոյական նշանակությունը։ Սիրիահայերը զգում են, որ Հայաստանն իրենց կողքին է»,-ասել է Հակոբյանը։ Նրա խոսքով` բեռը կբաժանվի ոչ միայն հայերին, այլ նաև սիրիացիներին։ Նա նշել է, որ օգնություն տրամադրելու գործում անմասն չեն մնում նաև այլ երկրների հայերը։ Այսպես, Կրասնոդարի հայերը Սիրիա են ուղարկել ալյուր, որով հաց են թխել և բաժանել Սիրիայի բնակիչներին։ Նախարարը Սիրիայի ժողովրդին մաղթել է համբերություն և շուտափույթ խաղաղություն։ Օգնության առաջին մասը` 18,5 տոննա քաշով, Ռուսաստանի ավիացիայի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը մի քանի օր առաջ Հայաստանից տեղափոխել էր «Հմեյմիմ» ավիաբազա։ Այդ ինքնաթիռով առաքվել էր 20 անուն պարեն` հյութեր, պահածոյացված մրգեր, մուրաբա, մսի պահածոներ։ 2016թ-ի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ երկու ինքնաթիռ Հայաստանից Սիրիա են առաքել 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ |