ԱՄՆ փոխնախագահը խոստացել է «պատասխանատվության կանչել ՌԴ-ին»18 փետրվարի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ելույթ ունենալով Մյունխենի խորհրդաժողովում, փորձել է ցրել եվրոպացիների մտավախությունները կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ ՆԱՏՕ-ի և ՌԴ հարցում: «ԱՄՆ-ն վճռականորեն կողմ է ՆԱՏՕ-ին և հավատարիմ է դաշինքին»,-հայտարարել է նախագահ «Թրամփի անունից» Փենսն իր առաջին միջազգային հանդիպմանը, գրում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով: Փենսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն կպահանջի Ռուսաստանից հետևել Մինսկի համաձայնագրերին, որոնք ստորագրվել են 2015-ին: «ԱՄՆ-ն կշարունակի պատասխանատվության կանչել Ռուսաստանին, նույնիսկ եթե մենք շփման նոր եզրերի որոնման մեջ ենք` գիտեք, որ Թրամփը հավատում է, որ այդպիսի եզրեր կան»,-ասել է ԱՄՆ նախագահը: Փենսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ՆԱՏՕ-ի նոր ուժերի ծավալման ծրագիրը Արևելյան Եվրոպայում` պայքարելով «աշխարհի սահմանները բռնի վերանայելու» Ռուսաստանի ձգտման դեմ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության կենտրոնակայանում ունեցած ելույթում հայտարարել էր, որ սատարում է ՆԱՏՕ-ին, սակայն խնդրում է, որ դաշինքի երկրները «լիարժեք ու պատշաճ ֆինանսական ավանդ ունենան»: Նախընտրական շրջանում Թրամփը շատ է քննադատել ՆԱՏՕ-ն` կոչելով այն «հնացած կառույց»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |