ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են Ղարաբաղի հարցում առկա տարաձայնությունների հաղթահարման հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո առկա տարաձայնությունների հաղթահարման եւ դիրքորոշումների մերձեցման հնարավորությունները: Համանախագահները ներկայացրեցին ԼՂ կատարած այցելության եւ ԼՂՀ նոր նախագահի հետ հանդիպման արդյունքները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---