ՄԱԿ-ի ձեւաչափը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համար17 սեպտեմբերի 2007 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փոխանցվել է ԵԱՀԿ-ին ՄԱԿ-ի որոշմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, կարգավորման հարցի փոխանցումը մեկ այլ ատյան պետք է բխի կողմերի որոշումից եւ ԵԱՀԿ ՄԽ-ից: «ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկրր իրավունք ունի ներկայացնել բանաձեւերի նախագծեր, դրանք կարող են ընդունվել Գերագույն վեհաժողովի կողմից, սակայն ունեն զուտ խորհրդատվական բնույթ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը սխալ կլինի ՄԱԿ տեղափոխել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական եւ դիվանագիտական տեսակետներից»,-ընդգծել է ռուս համանախագահը: Միեւնույն ժամանակ Յուրի Մերզլյակովը խորհուրդ տվեց չորոնել հակասություններ համանախագահների հայտարարություններում եւ չհարցնել բանակցային գործընթացի մանրամասների մասին: Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է, որ ՄԱԿ-ի ձեւաչափն անընդունելի է ԵԱՀԿ ՄԽ-ի համար ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |