Մեթյու Բրայզա. Կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին17 սեպտեմբերի 2007 - 20:53 AMT PanARMENIAN.Net - «Ես երբեք եւ ոչ մի տեղ չեմ ասել թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցելու բանակցային գործընթացին: Ես չեմ ասել նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոխելու մասին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղն արդեն մասնակցում է բանակցություններին: «Մենք երեկ եղանք Ստեփանակերտում եւ լսեցինք նրանց տեսակետը, որը մենք շատ ենք հարգում, քանի որ նրանք են ապրում այդ տարածքում: Ուստի կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին»,-նշել է ամերիկացի համանախագահը: Ըստ Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեի, անցյալում ԼՂ ներկայացուցիչները ներգրավված էին բանակցային գործընթացում: «Մի օր, որքան շուտ, այնքան լավ, նրանք կդառնան բանակցային գործընթացի մասնակցիները»,-ընդգծել է Ֆասյեն` հավելելով, որ ներկայումս խոսք չի կարող լինել ձեւաչափի փոփոխման մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |