Ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ը վերսկսել է աշխատանքը Թբիլիսիում բազմահազարանոց ցույցից հետո

Ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ը վերսկսել է աշխատանքը Թբիլիսիում բազմահազարանոց ցույցից հետո

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացրել փետրվարի 19-ին Թբիլիսիի կենտրոնում, որից հետո վերսկսել է աշխատանքը:

«Ռուսթավի 2»-ը դադարեցրել էր հեռարձակումը փետրվարի 17-ին որպես բողոքի նշան ընդդեմ «երկրում տիրող անարդարության» և կոչ էր արել իր կողմնակիցներին փետրվարի 19-ին հավաքվել մեծ բողոքի ցույցի` սատարելով հեռուստաալիքին:

2015-ի օգոստոսից դատավարություն է ընթանում «Ռուսթավի 2»-ի դեմ, երբ ալիքի նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշին հայց էր ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան` պահանջելով իրեն վերադարձնել հեռուստաալիքը: Հեռուստաալիքի սեփականատերերը վիճարկեցին որոշումը վերաքննիչ դատարանում, որը 2016-ի հունիսին ուժի մեջ թողեց որոշումը: Այն ժամանակ «Ռուսթավի 2»-ի իրավաբանները բողոք ներկայացրեցին Գերագույն դատարան: Այժմ գործը Գերագույն դատարանի Մեծ պալատի վարույթում է, որը դեռ որոշում չի կայացրել:

Հեռուստաալիքը պնդում է, որ Վրաստանի իշխանություններն «աննախադեպ ճնշում են գործադրում դատավորների վրա` ցանկալի որոշման հասնելու համար»:

Թբիլիսիում կայացած ցույցին մասնակցել են տարբեր ՈԿԿ-ներ, ընդդիմադիր կուսակցություններ, հասարակության ներկայացուցիչներ երկրի տարբեր շրջաններից:Հեռուստաալիքի լրագրողներից մեկը հայտարարել է, որ «Ռուսթավի 2»-ը վերսկսել է հեռարձակումը և պատրաստ է պայքարել մինչև վերջ»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---