ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը շատ քիչ բան է մնացել

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը կարելի է միայն ողջունել: Դա վկայում է այն մասին, որ շատ քիչ բան է մնացել մինչեւ ղարաբաղյան հակամրտության հիմնարար սկզբունքների համաձայնեցումը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, դեռեւս վաղ է խոսել բանակցային գործընթացն ավարտելու ժամկետների մասին: «Մենք առաջ ենք շարժվում»,-ասել է Մերզլյակովը:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել էր, թե «եթե հայկական կողմը համաձայնվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա դա լուրջ ճեղքում կլինի դեպի առաջ»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---