Եվս մեկ թալիշ է ցանկանում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել

Եվս մեկ թալիշ է ցանկանում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի ևս մեկ բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում է «ԹալիշԻնֆոն» թալիշցի բլոգեր Ազար Կազիմովի վրա հղումով:

Նշվում է, որ Գուլիևն իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված հայտարարություն է հրապարակել: Նա գրել է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ուժով խլել է իրենից իր սեփական հողը, որից հետո նրան կանչել են ոստիկանության շրջանային բաժանմունք և սպառնացել են, որպեսզի նա չհամարձակվի բողոքել:

Հուսահատված Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը Հայաստան տեղափոխվելն է: Ըստ Գուլիևի, Ադրբեջանում նրա բողոքները միևնույն է ոչ ոք չի քննելու:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների, նրանց իրավունքների ոտնահարումների պատճառով, ապաստան է ստացել Հայաստանում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---