Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքը

Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքը

PanARMENIAN.Net - Աբխազիայի չճանաչված Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան արցախյան սահմանադրական հանրաքվեի շրջանակներում դիտորդական առաքելություն է իրականացնում Արցախի 3/8 ընտրատեղամասում:

Նա դրական է գնահատել հանրաքվեի ընթացքը և ողջունել հանրաքվեի անցկացումը, գրում է Panorama.am-ը:

Գամիսոնիայի խոսքով, Սահմանադրության նոր տարբերակը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ ներդրում ունի, գրում է Aysor.am-ը:

1/8 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող գերմանացի դիտորդները ևս գոհ են հանրաքվեի ընթացքից և բարձր են գնահատել հանրաքվեի կազմակերպչական մակարդակը:

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---