Արցախի նախագահ. Սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է միջազգային հանրությանը

Արցախի նախագահ. Սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է միջազգային հանրությանը

PanARMENIAN.Net - Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է՝ ներկայացված միջազգային հանրությանը, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով, հետևողական լինել իր աշխատանքներում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում են ՄԻԵԴ-ում ներկայացված ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը և ինչ քայլեր են արվում Արցախի ձայնը լսելի դարձնելու համար, հայտնում է Aysor.am-ը:

«Այսօրվա հանրաքվեն նաև այդ միջոցառումների շարքին կարելի է դասել։ Սա հերթական հայտն է՝ ներկայացված նաև միջազգային հանրությանը, որ մենք շարունակելու ենք ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով, հետևողական լինել մեր աշխատանքներին։ Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել նախկինում և այսօր դիտորդական առաքելություն իրականացնելու, այս միջոցառումը մեկ այլ հնարավորություն է նրանց համար համոզվելու, որ մենք այդ սկզբուքններից հետ չենք քաշվել։ Մենք եղել ենք, կանք և այսուհետ էլ կմնանք ժողովրդավարական արժեքների և ազատ երկրում ապրելու կողմնակիցներ», - ասել է Բակո Սահակյանը։

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---