«Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը կրկին կհայտնվի եթերում 5-ամյա ընդմիջումից հետո20 փետրվարի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հումորային «Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը 5-ամյա ընդմիջումից հետո կվերադառնա ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի եթեր: Առաջին հաղորդումը կցուցադրվի 2017-ի մարտի 4-ին: Ինչպես նախկինում, հաղորդավարները կլինեն Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն և Սերգեյ Սվետլակովը: Հայտնի չէ, կփոխվի արդյոք հաղորդման ձևաչափն ու պարբերականությունը: Նախկինում այն եթեր էր հեռարձակվում շաբաթը մեկ: 2017-ի փետրվարի 10-ին «Վեչերնի Ուրգանտ» հաղորդման ժամանակ հաղորդավար Իվան Ուրգանտը և հաղորդման հյուր Գարիկ Մարտիրոսյանը «կատակով» քննարկեցին ծրագրի վերադարձը եթեր: Ինչպես ասվում է Առաջին ալիքի նկարագրության մեջ, «Մարտիրոսյանը հարցում է անցկացրել բոլոր հաղորդավարների շրջանում» բոլորը համաձայն են եղել վերսկսել համագործակցությունը: «Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը հումորային հաղորդում է, որի շրջանակում Ուրգանտը, Սվետլակովը, Մարտիրոսյանն ու Ցեկալոն քննարկում էին վերջին նորությունները և կատակում դրանց վերաբերյալ և իրար հետ: Սովորաբար, հաղորդմանը մասնակցում էր նաև հյուրը՝ հայտնի անձնավորություններից որևէ մեկը, իսկ վերջում հաղորդավարները որևէ երգ էին կատարում: 2012-ից ի վեր հաղորդումն այլևս եթեր դուրսչիեկել, քանի որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը ՏՆՏ հեռուստաալիքի հետ պայմանագրով իրավունք չունեին աշխատելու այլ հեռուստաալիքներում: 2008-ից ի վեր ընդհանուր առմամբ հաղորդման 137 թողարկում է դուրս եկել եթեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |