Հայաստանում Հունաստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարարը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը` մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեությունում: Խոսելով հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահների մասին` նախարարը ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը: Կողմերը քննարկեցին նաեւ մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---