Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ա.Շվարցենեգերի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Ես ուրախ եմ արտահայտել իմ ջերմագին շնորհավորանքները բոլոր նրանց, ով այսօր նշում է Հայաստանի Անկախության տարելիցը: Միշտ հատուկ իրադարձություն է, երբ ժողովուրդը հավաքվում է իր պատմական ժառանգությունը հիշելու, եւ ես պատիվ ունեմ տոնական այս օրը միանալ հայ-ամերիկյան համայնքին: Դուք հարստացրեցիք մեր ազգը, եւ մեծամասամբ մեր նահանգը, ձեր աշխատասիրությամբ, ազգին ծառայելու ոգով եւ մշակութային ավանդույթների հիանալի միաձուլմամբ: Շնորհակալություն ձեր ներդրման համար` Կալիֆորնիայի ինքնատիպ եւ անընդհատ աճող բազմազանության մեջ:



Հարգելով մեր սեփական ծագումը, մենք ոչ միայն ավելի լավ ենք սկսում հասկանալ ինքներս մեզ, այլեւ սկսում ենք ավելի հարգանքով վերաբերվել մշակույթների եւ սովորույթների լայնածավալությանը, որոնք համալրում են մեր Ոսկե Նահանգը: Կալիֆորնիայի ժողովրդի անունից ընդունեք իմ ամենաբարի ցանկությունները այս նշանակալից իրադարձության առթիվ եւ ամենայն բարիք ապագայում»:



Նշենք, որ Հայաստանը Անկախության օրը տոնում է սեպտեմբերի 21-ին: Հայաստանի Գերագույն Խորհրդի հրամանագրով 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հիմնելու մասին: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94, 99 տոկոսը դրական պատասխան տվեցին այս հարցին: Երկու օր անց, հանրապետության Գերագույն Խորհուրդը հրռչակեց Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---