18 սեպտեմբերի 2007 - 17:28 AMT
Ռուսաստանը անհանգստացած է Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությամբ
Ռուսաստանն անհանգստացած է Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորության մասին հայտված տեղեկատվություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեավար Սերգեյ Լավրովը: «Ես կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք պայմանավորվածության այն հատվածի մասին, որը ենթադրում է Իրանի հետ երկխոսության զարգացում, այդ թվում նրա միջուկային ծրագրին, առեւտրա-տմտեսական գործերին եւ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, հատկապես անհանգստացնում են Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման մասին բազմաթիվ տեղեկությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին օրերին, մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Ջորջ Բուշի վարչակազմը պատրաստվում է նախազգուշացնող հարված հասցնել, իսկ Իրանի տարածքում գտնվող օբյեկտների ռմբակոծությունը սկսկվելու է մյուս տարվա գարնանը կամ ամռանը: