ԶԼՄ-ներ. Samsung-ը կարող է վերսկսել Galaxy Note 7-ի վաճառքը21 փետրվարի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը կսկսի վաճառել վերականգնված Galaxy Note 7 մոդելները զարգացող շուկաներում: Սմարթֆոնի նոր տարբերակներում մարտկոցները, որոնց պատճառով ինքնաբռնկվում էին սարքերի առաջին խմբաքանակները, կփոխարինվեն: Այդ մասին հայտնում է Tut.by-ը կորեական hankyung ռեսուրսի վրա հղումով: Նշվում է, որ վաճառքի մեկնարկը տրվելու է 2017-ի հունիսին: Նման քայլի ընկերությունը ստիպված էր գնալ նվազագույնի հասցնելու համար վնասը՝ օրիգինալ Galaxy Note 7-ը վաճառքից հանելուց հետո: Նոր սմարթֆոններում մարտկոցները լիովին կփոխարինվեն՝ դրանց ծավալը կկազմի 3000-3200 մԱժ՝ օրիգինալ մոդելի 3500 մԱժ փոխարեն: Կփոխարինվեն նաև կորպուսները: Վերականգնման գործընթացը կմեկնարկի մայիսին, որից հետո կվերսկսվի վաճառքը Հնդկաստան, Վիետնամ ու այլ զարգացող երկրներ: Հյուսիսամերիկյան և եվրոպական շուկաներում վաճառքի վերսկսում չի նախատեսվում: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ: Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |