ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է սկսել ՀՀ-ում21 փետրվարի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը, փետրվարի 20-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենն ասել է, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԿԸՀ-ում: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշխանություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար մեզ հրավիրելու համար: Մենք հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է կառավարության անունից: Լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղհասարկության հետ, համոզված ենք, որ նրանց գործունեությունը մեզ հետ կլինի բաց և թափանցիկ»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: Պետեսենը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը կազմված է 13 պետություն ներկայացնող 14 փորձագետից, որոնք աշխատանքի են անցել փետրվարի 20-ից, անդրադառնալու են բոլոր այն խնդիրներին, թեմաներին, որոնք ներկայացնելու են իրենց զեկույցներում: Նա ասել է, որ իրենց առաջիկա օրերին կմիանա երկարաժամկետ 28 դիտորդ, ովքեր կտեղակայվեն ամբողջ երկրի տարածքում, հաջորդ շաբաթվանից կտեղեկացնեն իրենց դիտարկման տարածքում իրենց արձանագրած զարգացումների մասին: Քվեարկության օրվան մոտ Հայաստան կգան կարճաժամկետ 250 դիտորդ՝ դիտարկելու քվեարկության գործընթացը: Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ը դիտորդական առաքելություն է իրականացնում 11-րդ անգամ: Դիտարկումն իրականացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ստանդարտ մեթոդաբանության համաձայն, որը մշակվել է ԵԱՀԿ մասնակից պետության 300 ընտրության դիտարկման հիման վրա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |