Հիշողությունները կարելի է ջնջել. Գիտնականների հայտարարությունը21 փետրվարի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հնարավոր է ջնջել հիշողությունները: Փորձերի ժամանակ նրանք կարողացել են հայտնաբերել ուղեղի այն բջիջները, որոնք որոշակի հիշողություններ են պարունակում: Այդ մասին հայտարարել է Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Շինա Ջոսլինը Բոստոնում կայացած Գիտությանն աջակցող ամերիկյան ասոցիացիայի ամենամյա նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին The Independent-ի վրա հղումով: . Ճնշելով այդ բջիջների ակտիվությունը՝ գիտնականներին հաջողվել է հասնել նրան, որ մկները, որոնք սովորել էին, որ որոշակի ձայնային ազդանշանից հետո հոսանքի հարված էր լինում, դադարել են արձագանքել դրան: Երբ գիտնականները կրկին խթանեցին նույն բջիջների ակտիվությունը, հիշողությունները ձայնի հետ ասոցացվող վտանգի մասին վերադարձան: «Այդպիսով, մենք կարող ենք «միացնել» և «անջատել» հիշողությունը»,-ամփոփել է Ջոսլինը: Գիտնականները նշում են, որ նման մեթոդների թեստավորումը մարդկանց վրա հնարավոր չէ էթիկայի պահանջներից ելնելով, սակայն հնարավոր են համարում, որ ապագայում ցավ պատճառով հիշողությունները ջնջելով, հնարավոր կլինի հաղթահարել, օրինակ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |