Անօդաչու թռչող սարքերի ու Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների մրցույթներ են անցկացվելու21 փետրվարի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը: Նշված մրցույթների իրականացումը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը: «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչև 19 տարեկան մասնակիցները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան համապատասխանաբար 700, 500 և 350 հազարական դրամ պարգև: Մրցույթի տեխնիկական առաջադրանքները ներկայացված են այստեղ: Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է: Սարքավորումների անհրաժեշտության դեպքում հայտը հարկավոր է լրացնել մինչև փետրվարի 28-ը: «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Մինչև մարտի 16-ը դիմումի հայտ ներկայացրած մասնակիցները ԱԹՍ պատրաստման համար անհրաժեշտ դետալները կազմակերպիչների կողմից կստանան անվճար: Իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, դետալների անհարաժեշտության պարագայում` մարտի 16-ը: Մրցանակային ֆոնդը առաջին եռյակի համար կազմում է համապատասխանաբար 800, 600, և 400 հազարական դրամ: Սահմանվել է նաև 700 հազար դրամ պարգևավճար անլար վահանակներով կառավարվող լավագույն սարքի համար: Մրցույթի կանոնակարգն այստեղ է, դիմումի ձևն ահրաժեշտ է լրացնել այս հղմամբ: Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008թ-ից ծրագրի շրջանակում դպրոցականները ուսումնասիրում են ռոբոտաշինության հիմունքներ, իսկ 2014-ից ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |