Լիբիայի ափին 74 փախստականի դի է հայտնաբերվել21 փետրվարի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Էզ Զավիա քաղաքի մերձակա լողափում 74 ներգաղթյալի դի է հայտնաբերվել: Ըստ Կարմիր մահիկի տեղի բաժանմունքի մամուլի քարտուղար Մոհամմեդ ալ Միսրաթիի, բոլոր զոհվածներն աֆրիկյան երկրներից են, որոնք Սահարայից դեպի հարավ են գտնվում: Մահվան պատճառների մասին ոչինչ չի ասվում, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Լիբիայի ափերը Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների մեծ մասի համար հիմնական ելակետն են: Փետրվարի 3-ին ԵՄ-ն ու Լիբիան համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է փախստականների համար ճամբարների ստեղծում այդ երկրի տարածքում, որոնք կֆինանսավորվեն ԵՄ կողմից: ՄԱԿ գերագույն հանձնակատարի փախստականնեի գծով վարչությունն իր հերթին քննադատել է ԵՄ և Լիբիայի միջև համաձայնագիրը՝ համարելով, որ միգրանտների բռնի տեղավորուոմը ճամբարներում նշանակում է, որ նրանք ապրելու են վատ պայմաններում և նրանց հետ վատ են վարվելու: Ինչպես հայտարարել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, արդեն գործող ճամբարներում գրանցվել են փախստականներին բռնի կերպով աշխատանք պարտադրելու, կտտանքների ու բռնաբարությունների դեպքեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |