Մարզիկ. Պատանի մարմնամարզիկները պայքարելու են օլիմպիական վարկանիշի համար21 փետրվարի 2017 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 2018թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանի մարմնամարզիկները կպայքարեն երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար: Այս մասին հայտնել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Մենք ունենք խոստումնալից հեռանկարով մի քանի պատանիներ: Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը կընթանա միաժամանակ և մեծահասակների և երիտասարդների շրջանում: Կփորձենք ձեռք բերել Բուենոս-Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ: Դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել բազմամարտի 16 լավագույն մարզիկի ցանկում: Եթե աշնանը նախատեսվող Թբիլիսիի հավաքը ստացվի, անպայման կհրավիրենք պատանի մարմնամարզիկների»,-ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Սերոբյանի խոսքով, մարտի 2-4-ը Երևանում կանցկացվի սպորտային մարզմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր թիմն այժմ մարզվում է Երևանում, իսկ մարտի 9-20-ը մարմնամարզիկները հավաքի կմեկնեն Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այնուհետև, մարտի 20-25-ը հայ մարմնամարզիկները նույն տեղում կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում կլինեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: «Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Մոնրեալում տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Դեռևս հայտնի չէ` թիմային պայքարին կմասնակցենք, թե ոչ: Դա կախված է մի քանի գործոններից»,- տեղեկացրել է մարզիչը: Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա ապրիլի 14-25-ը Բուխարեստում: Այնտեղ թիմին կմիանա ևս երկու մարմնամարզիկ, ամենայն հավանականությամբ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |