Արցախի ՊՆ-ն հերքում է՝ դիվերսիայի փորձ չեն ձեռնարկել

Արցախի ՊՆ-ն հերքում է՝ դիվերսիայի փորձ չեն ձեռնարկել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից փետրվարի 22-ին տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերն արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է:

«Ավելին, նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք: Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից»,- նշվում է հաղորդագրության տեքստում:

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է մոտ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---