Մամեդով. ԵՄ-ն չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը![]() 22 փետրվարի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը, հրավիրելով Ադրբեջանին ասոցացման համաձայնագիր կնքել, փաստաթղթում չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի փոխղեկավար, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, գրում է ԱՊԱ գործակալությունը: «2015-ին, ԵՄ-ն, հրավիրելով Ադրբեջանին ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, փաստաթղթում չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: 2015-ի մայիսին Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Բաքուն որևէ փաստաթուղթ չստորագրեց: Հրաժարվելով ԵՄ հետ ասոցացման պայմանագրից` Բաքուն պնդում էր, որ ԵՄ հետ հարաբերություններն անհատական ձևաչափ ունենան: Դեռևս 2014-ին Նովրուզ Մամեդովն ասել էր. «Մի կողմից ԵՄ-ն առաջարկում է Բաքվին ասոցացման համաձայնագիր կնքել, մյուս կողմից օրակարգից բացառում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Եվ ինչպե՞ս մենք պետք է գնահատենք Եվրամիության այս դիրքորոշումը: Անշուշտ, դա ստիպում է Բաքվին լրջորեն մտածել»: Մամեդովը տարակուսել էր, թե գերտերությունների առաջնորդները խոսում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, իսկ Ադրբեջանի մասին ոչ մի խոսք: «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում էր քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Վերջին երեք երկրը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրեր է կնքել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |