«ՄՅու» մարզչի նախկին օգնական. Ֆերգյուսոնը դեռ «Շախտյորից» էր հետևում Մխիթարյանին

«ՄՅու» մարզչի նախկին օգնական. Ֆերգյուսոնը դեռ «Շախտյորից» էր հետևում Մխիթարյանին

PanARMENIAN.Net - Ալեքս Ֆերգյուսնը, երբ գլխավորում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի ակումբը (1986-2013թթ.), դիտարկում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հնարավորությունը, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս ուկրաինական «Շախտյորի» կազմում: Այդ մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռենե Մելենսթենը:

Մելենսթեննն աշխատել է ակումբում 2001-2013թթ. փոքր ընդմիջումներով և Մայքլ Ֆելանի հետ միասին, եղել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի մերձավոր օգնականը:

«Երբ Մխիթարյանն ավելի երիտասարդ էր և դեռ չէր տեղափոխվել «Բորուսիա», մենք իրոք հետևում էինք նրա խաղին: Ես շատ լավ եմ հիշում նրա անունը դեռ այն ժամանկներից»,-ասել է հոլանդացին, գրում է Manchester Evening News-ը:

«Այն ժամանակ մենք որոշեցինք, որ նա դեռ պատրաստ չէ, սակայն, ըստ իս, այդ ֆուտբոլիստը իդեալական է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նա արագաշարժ է, կրեատիվ, աջ ու ձախ գոլային փոխանցումներ է անում և գոլեր խփում: Ես շատ և շատ ուրախ եմ, որ նա յուրային է դարձել ակումբում և այժմ ցուցադրում է իր լավագույն ֆուտբոլը»,-ասել է Մելենսթենը:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---