19 սեպտեմբերի 2007 - 18:58 AMT
Սերգեյ Լավրով. Կոսովոյի անկախությունը սկիզբ կդնի շղթայական ռեակցիայի մայրցամաքի տարբեր հատվածներում
Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը սկիզբ կդնի շղթայական ռեակցիայի մայրցամաքի տարբեր հատվածներում: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը ֆրանսիացի գործընկեր Բերնար Քուշների հետ բանակցություններից հետո: «Չեմ պատկերացնում` ինչպես կարող է Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը կայունացնել իրավիճակը Եվրոպայում,- ընդգծել է նա:- Դա սկիզբ կդնի շղթայական ռեակցիայի մայրցամաքի տարբեր հատվածներում»: «Ռուսաստանը ցանկանում է խուսափել նման սցենարից»,- նշել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: