Ձյուն, բուք, մերկասառույց. ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան23 փետրվարի 2017 - 08:59 AMT PanARMENIAN.Net - Վարդենյաց լեռնանցքը, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը փակ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով իրավիճակը փետրվարի 23-ի ժամը 08:00-ի դրությամբ: Բացի այդ հաղորդվում է, որ դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Տիգրանաշենի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Արարատի մարզի Վեդի, Կոտայքի Հրազդան, Տավուշի Իջևան քաղաքներում, Վայոց ձորի մարզում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում: Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում բուք է: Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ ևս 4-6 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |