Մխիթարյանն օգնել է «ՄՅու»-ին հաղթել «Սենտ Էտյենին» և վնասվածք է ստացել23 փետրվարի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է ֆրանսիական «Սենտ Էտյենին» 1:0 հաշվով Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի խաղում: Խաղի 17-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը ձգել է ոտքի մկանը և փոխարինվել առաջին խաղակեսում՝ գոլ խփելուց հետո: 63-րդ րոպեին «ՄՅու» պաշտպան Էրիկ Բային հեռացվեց մարզադաշտից երկու դեղին քարտ ստանալուց հետո: Թիմի առաջին հանդիպումը փետրվարի 16-ին նույնպես ավարտվեց մանկունիացիների հաղթանակով 3:0 հաշվով: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա շվեյցարական Նյոնում: Այս փուլի առաջին խաղերը տեղի կունենան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին: Խաղից հետո ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանն ու Կարիկը, հավանաբար, բաց կթողնեն Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին: Այդ մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |