Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Զինվորականների համաշխարհային խաղերին23 փետրվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Սոչիում կայանալիքձմեռայինԶինվորականների համաշխարհային խաղերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: «ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զինվորականների համաշխարհային խաղերն անցնում են չորս տարին մեկ անգամ: Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում այդ խաղերը: Մրցումներին, որոնք արդեն անվանում են «ռազմական Օլիմպիադա», հյուրեր են հավաքվում ամբողջ աշխարհից: Ակնկալվում է մոտ 1000 մարզիկի մասնակցություն աշխարհի 26 երկրից: Նրանք խաղարկելու են պարգևների 44 հավաքածու 7 մարզաձևում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |