ՀՀ-ում զբոսաշրջային ցուցանակներ և նշաններ կտեղադրվեն![]() 23 փետրվարի 2017 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում ներկայացվել է զբոսաշրջային-տեղեկատվական նշանների տեղադրման և տեղեկատվական համակարգի ապահովման հայեցակարգի նախնական տարբերակը: Նախատեսվում է, որ այն նպաստի զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և բնութան հուշարձաններ) վերաբերյալ տեղի բնակչության և այցելուների իրազեկվածության բարձրացմանը: ՀՀ բնապահպանության, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում՝ զբոսաշրջության երթուղիները տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր: Զբոսաշրջային ցուցանակները և նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների համար հաճելի և հյուրընկալ միջավայր ապահովելու համար: Զբոսաշրջային-տեղեկատու ցուցանակներն ուղղության ցուցիչ-նշաններ են, որոնք այլ նշաններից տարբերվում են նրանով, որ գրվում են սպիտակ տառերով շագանակագույն հիմնագույնի վրա, և կարող են պատկերանշաններ պարունակել այն տեղանվան վերաբերյալ, որի մասին տեղեկություն է ներկայացվում: Զբոսաշրջային-տեղեկատու նշանների գույնը և ոճը նույնականացվում է զբոսաշրջային ոլորտի հետ, և դրանք հեշտությամբ ճանաչելի դարձնում ճանապարհորդների համար: Վերոնշյալ գերատեսչությունների համատեղ ջանքերով կամփոփվեն զբոսաշրջային-տեղեկատվական ցուցանակների ուղեցույցների ստեղծման աշխատանքները և տեղեկատվական նշանները կտեղադրվեն Հայաստանի ողջ տարածքում: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |