Գիտնականներ. Օրական 800 գ միրգն ու բանջարեղենը երկարացնում են կյանքը23 փետրվարի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Օրական 10 բաժին մրգի ու բանջարեղենի օգտագործումը կարող է երկարացնել կյանքը: Այդպիսի եզրակացության են եկել գիտնականները: Ըստ Լոնդոնի Imperial college-ի մասնագետների, դա թույլ կտա տարեկան 7,8 մլն վաղաժամ մահվան դեպք կանխել: Մեկ բաժինը 80գ է: Մոտավոր այդպիսի քաշ ունի 1 բանանը, տանձը կամ 3 թեյի գդալ ոլոռը: Մրգերի ու բանջարեղենի նույնիսկ փոքր քանակն օգտակար է առողջության համար, սակայն որքան շատ լինի այդ չափաբաժինն, այնքան լավ, գրում է BBC-ին: Օրական 200 գ միրգն ու բանջարեղենը 13% նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, 4%-ով՝ քաղցկեղի զարգացման ռիսկը, 15%-ով՝ վաղաժամ մահվան ռիսկը: 800 գ միրգն ու բանջարեղենը 28%-ով է նվազեցնում սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, 13%-ով՝ քաղցկեղի զարգացման ռիսկը, 31%-ով՝ վաղաժամ մահվան ռիսկը: Փորձագետներն այդ եզրակացության են եկել 95 տարբեր հետազոտությունների հիման վրա՝ ուսումնասիրելով 22 մլն մարդու սննդակարգը: Գիտնականները նաև պարզել են, թե որ միրգն ու բանջարեղենն է առավել արդյունավետ որոշ հիվանդությունների կանխարգելման ու զարգացման ռիսկի համար: Այդպես, քաղցկեղի դեպքում առավել արդյունավետ է կանաչ ու դեղին գույնի բանջարեղենը, օրինակ, սպանախն ու բիբարը, օգտակար է նաև ծաղկակաղամբը: Սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնում են խնձորը, տանձը, ցիտրուսայինները: Բացի այդ, միրգն ու բանջարեղենը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, նպաստում են արյան ճնշման նվազեցմանը և արյան շրջանառության և իմունային համակարգի առողջացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական առնվազն 5 բաժին՝ մոտ 400 գ, միրգ ու բանջարեղեն ուտել, այդ թվում սառեցված: Բժիշկները նշում են նաև, որ ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց կատարել ԱՀԿ խորհուրդները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |