Լաչինի միջանցքը կականազերծվի. 31 ականադաշտ կա23 փետրվարի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - HALO Trust-ի հետ գործակցությամբ մեկնարկում է ONEArmenia-ի քրաուդֆանդինգ արշավը, որի արդյունքում կսկսվի Լաչինի միջանցքի ականապատ դաշտերի ականազերծումը: «Ականազերծ Լաչին» քրաուդֆանդինգ արշավի շրջանակներում կականազերծվի 31,839 մ² տարածք Լաչինի միջանցքում` Մեղվաձոր գյուղի շրջակայքում: Լաչինում մնացել է թվով 31 ականադաշտ: Այս տարածքները մաքրվելուն պես, մարդիկ կկարողանան ապրել բնականոն կյանքով, մշակել իրենց դաշտերը, արածեցնել անասուններին: Լեռնային Ղարաբաղում 1995 թ.-ից ի վեր եղել է 370 քաղաքացիական զոհ` չպայթած ականների և զինամթերքի հետևանքով: Դեպքերից ⅓ ում ներգրավված են երեխաներ: Այս թվերը մեկ շնչի հաշվով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում: HALO Trust-ի կողմից մաքրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնի ականապատ դաշտերի 88% -ը, և կամակերպությունը հույս ունի, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղը կլինի 100%-ով ականազերծված: «Մենք աշխատում ենք մեկընդմիշտ լուծել խնդիրը: Երբ հայտնաբերվում են ականները, դրանք միանգամից ոչնչացվում են: Այդպիսով մարդիկ կարող են հանգիստ ապրել, առանց ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ տրավմա ստանալու վախի », - ասում է Աշ Բոդդին, HALO ծրագրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղում: HALO-ն սկսել է 2000 թ-ից մաքրել ականապատ դաշտերը Լեռնային Ղարաբաղում` հանդիսանալով միակ կազմակերպությունը, որը զբաղվում տվյալ խնդրով։ Մինչ օրս նրանք ականազերծել են 453 ականադաշտ, որն ընդգրկում է 45 872 000մ² հող, այդպիսով բարելավելով մոտավորապես 125,000 մարդու կյանք։ HALO-ի կողմից մաքրված ականադաշտերի մեծամասնության համար ֆինանսավորումը եկել է U.S. Agency for International Development (USAID)-ի կողմից: Սակայն, Մեղվաձոր գյուղը, ինչպես և ամբողջ Լաչինի միջանցքը, չեն մտել Խորհրդային Միության ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմանների մեջ, այդ իսկ պատճառով, կառավարական կազմակերպությունները իրավասու չեն կատարելու այս տարածքներում առկա ականապատ դաշտերի մաքրման աշխատանքները: Սա նշանակում է, որ HALO-ն դա պիտի անի, ստանալով նվիրատվություն այն անձանց կողմից, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի զարգացման գործընթացում: Նման մեկ նվիրատու, ով նախընտրում է անանուն մնալ, կկրկնապատկի յուրաքանչյուր կատարված նվիրատվություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |