Քաղաքագետ. Թբիլիսիի հայկական համայնքը որեւէ քաղաքական ուժ չունի
«Թբիլիսիի հայ համայնքը ոչ մի քաղաքական ուժ չունի, մշակութային տեսակետից նույնպես»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը : Նրա խոսքերով, դա երեկ չի սկսվել, այլ դեռեւս 1918-20թթ., երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: «Երկրորդ փուլը 30-40-ական թվականներն էին, երբ Խորհրդային Հայաստանի գոյությունը նպաստում էր հայերի արտահոսքին Թբիլիսիից եւ, վերջապես, երրորդ փուլը` 50-80-ական թվականները, որոնց ավարտը նշանավորվեցին Վրաստանում քաղաքացիական պատերազմով, որն էլ հայերի զանգվածային արտահոսքի պատճառ հանդիսացավ: Ներկայումս Թբիլիսիի հայ համայնքը տարբեր գնահատականներով 90-140 հազար է: Բնականաբար, առանց Ջավախքի»,- ասել է Մինասյանը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ