Թբիլիսիի հայկական թաղամաս Հավլաբարի ոչնչացման հարցում ինչ-որ քաղաքական աստառ այստեղ կա

PanARMENIAN.Net - «Թբիլիսիի հայկական շրջան Հավլաբարի խնդիրն այն է, որ դա վերակառուցման ենթակա պատմական շրջան է: Այն բանից հետո, երբ պատմական Թբիլիսիի մի մասը` Վակեն, Սաբուրթալոն, Սոլոլակը վերակառուցվեցին, եկավ Հավլաբարի հերթը»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Թբիլիսիի պատմական կենտրոնի քանդման մասին տեղեկությունները, որտեղ հայեր են ապրում:



«Իհարկե, ինչ-որ քաղաքական աստառ այստեղ կա, սակայն իրականում դա ուրբանիզացիայի հետեւանք է: Օրինակների համար պետք չէ հեռու գնալ` Հյուսիսային պողոտան Երեւանում: Պատկերացրեք միայն, եթե քանդման ենթակա տներում բնակվեին ռուսներ, ինչ աղմուկ կբարձրանար:..Եվ հետո, որքան գիտեմ, հայերին փողոց չեն շպրտում: Այլ բան է, որ դա պատմական թաղամաս է, որտեղ միշտ հայեր են բնակվել, սակայն աղքատ հայեր, եւ տներն էլ այնտեղ համապաստախանաբար այդպիսին են, ինչը չես ասի Թբիլիսիի հայաբնակ այլ թաղամասերի մասին: Ճիշտ է, Հավլաբարը Թբիլիսիի դեմքն է, սակայն շատ անհրապույր...»,- ընդգծել է հայ պատմաբանը:



Ընդգծենք, որ ինչպես հայտնել էին PanARMENIAN.Net ի թղթակցին Հավլաբարի բնակիչները, դրա տարածքում պատրաստվում են էլիտար թաղամաս կառուցել. «Կառավարությունն զգուշացրել է տեղացի հայերին, ում ընտանիքները ապրել են այդ տեղ դարերով, որ նրանց փոխհատուցում է տրվելու մոտ $906-ի չափով քառակուսի մետրի համար եւ նրանց վերաբնակեցնելու են քաղաքի ծայրամասերում, իսկ մերժելու դեպքում չեն ստանա ոչինչ եւ կտեղահանվեն ուժով»: Մինչ դեռ, Թբիլիսիի քաղաքապետարանում PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել են, որ «Հավլաբարի տեղում թլիտարա թաղամաս կառուցելու վերաբերյալ ոչ մի ծրագիր չկա»:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---