Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Հայաստանի նախագահին եւ հայ ժողովրդին ՀՀ անկախությա օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ի Հայաստանի ազգային օրվա կապակցությամբ: PanARMENIAN.Net ին Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից փոխանցած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի ազգային տոնի առիթով Ձերդ Գերազանցությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները եւ ցանկանում երջանիկ, բարգավաճ կյանք Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---