Հռոմի պապ. Ավելի լավ է աթեիստ լինել, քան կեղծավոր քրիստոնյա24 փետրվարի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Որոշ մարդիկ պետք է խոստովանեն, որ իրենց կյանքը հարիր չէ քրիստոնյային, քանի որ «շահագործում են մարդկանց, նրանց համապատասխան աշխատավարձ չեն վճարում, ներքաշվում են «կեղտոտ գործերի» մեջ, փող են լվանում ու երկակի կյանք վարում»: Այս մասին Հռոմում փետրվարի 23-ին ունեցած իր ելույթում ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, հաղորդում է The Independent-ը: Նա նշել է, որ ավելի լավ է լինել աթեիստ, քան երկակի կյանք վարող, կեղծավոր «բազում» քրիստոնյաներից մեկը: Քննադատելով իր ղեկավարած եկեղեցու որոշ անդամներին, նա ասել է՝ սկանդալ է, երբ մարդն ասում է մեկ բան, բայց անում բոլորովին այլ բաներ. դա երկակի կյանք վարել է: Նա նշել է, որ բազմաթիվ կաթոլիկներ կան, որ ասում են, թե իսկական քրիստոնյա են, պատարագների են հաճախում, սակայն միևնույն ժամանակ շահագործում են մարդկանց, ինչն անընդունելի է: Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ կանայք երբեք չեն կարող դառնալ կաթոլիկ եկեղեցու քահանաներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |