21 սեպտեմբերի 2007 - 14:53 AMT
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են Բելառուսի նախագահի մամլո ծառայությունում, իր ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն «գոհունակությամբ նշել է հայ-բելառուսական հարաբերությունների դինամիկ զարգացումը»: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմանի շահավետ համագործակցությունը կընդլայնվի տարբեր բնագավառներում: